
19-րդ դարավերջին արդեն Ալեքպոլում կար 12 եկեղեցի։
Եկեղեցիները ձախից աջ. Հունական եկեղեցին, քանդել են 1930-ականներին, հիմա տեղում Շահումյանի արձանն է, Ամենափրկիչը, հեռվում՝ ռուսական ժամատունը՝ Պլպլան Ժամը, հետո Կաթողիկե եկեղեցին, գմբեթները հանել, ընտանիքներ են բնակեցրել, Յոթվերք-Սբ.Աստվածածինը՝ նկարում զանգակատունը դեռ չի կառուցած։
Նախկին 10.000 դրամանոցի դարձերեսի վրա այս տեսարանն էր նկարած։