Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը Դմիտրի Նագիևի ոճի նոր ակնոց է գնել և որոշել նմանակել նրան, ինչն ակնհայտորեն դուր է եկել ոչ բոլորին։ «Մանկուց երազել եմ նման լինել իմ կուռքին՝ Դմիտրի Նագիևին։ Նմա՞ն եմ։ Թե դեռ հարկավոր է մարզվել»,- հոլովակը մակագրել է Մարտիրոսյանը՝ առաջարկելով նմանության աստիճանի համար քվեարկել մեկից մինչև տասը։ Գրեթե բոլոր հետևորդները հիացել են զվարճալի հոլովակով, բացի հումորիստի կնոջից՝ Ժաննա Լևինայից. նրան այդ նմանությունն ակնհայտորեն դուր չի գալիս։ «Նման չես։ Մի մարզվիր։ Կբաժանվեմ»,- գրել է Ժաննան։