Հայտնի Է դարձել, թե ինչու Բրեդ Փիթը ներկա չի եղել BAFTA-ի մրցանակաբաշխությանը. Daily Mail
Advertisement 1000 x 90

Հայտնի Է դարձել, թե ինչու Բրեդ Փիթը ներկա չի եղել BAFTA-ի մրցանակաբաշխությանը. Daily Mail

ԶԼՄ-ներն իմացել են, թե ամերիկացի դերասան Բրեդ Փիթն ինչու Է «վերջին րոպեին» չեղարկել ուղեւորությունը Լոնդոն եւ ներկա չի գտնվել BAFTA-ի մրցանակաբաշխությանը: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ նա մնացել Է ԱՄՆ-ում, որպեսզի կարգավորի հարաբերություններն ավագ որդու հետ: Պատանին ոչ երկար ժամանակով տուն Էր ժամանել Սեուլից, որտեղ կենսաքիմիա Է ուսումնասիրում Յոնսի համալսարանում:

«Մեդոքսը շանս Է տվել Բրեդին: Համաձայնել Է զրուցել: Ահա թե ինչու դերասանն ամեն ինչ մի կողմ Է դրել,-մեկնաբանել Է ինսայդերը:-Հայր լինելը նրա կյանքի ամենակարեւոր մասն Է: Ուստի Փիթն ամեն բան անում Է՝ վերականգնելու այդ կապը»: Բրեդ Փիթն ու Մեդոքսն ընդհարվել են 2016 թվականին:

Վեճը տեղի Է ունեցել Լոս Անջելեսում, մասնավոր ինքնաթիռում: Այդ ժամանակվանից հոր ու որդու հարաբերությունները լարված են: Անցած ամսին դեերասանը հայտարարել Է, որ պլանավորում Է կարիերայում հաջող տարին տոնել իր բոլոր երեխաների (Շայլոյի, Նոքսի, Վիվիենի, Փաքսի, Զահարայի եւ Մեդոքսի) հետ միասին, երբ կավարտվեն բոլոր հիմնական արարողությունները: Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարում կասկադյոր Քլիֆ Բութի դերի համար Փիթը դարձել Է BAFTA-ի, «Ոսկե գլոբուսի», Կինոդերասանների գիլդիայի մրցանակի, «Քննադատների ընտրության» դափնեկիր, ինչպես նաեւ «Օսկար» մրցանակի անվանակարգորդների թվում Է ներառվել «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» կատեգորիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: