Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները: Այդ մասին հաղորդվում Է ընկերության կայքում:
Ինչպես պարզաբանել են մշակողները, կհայտնվի հատուկ ցուցիչ, որը մեդիանյութերը կնշի որպես կեղծ եւ կուղեկցի պարզաբանմամբ, որ դրանք Էական փոփոխությունների են ենթարկվել:
Դրա համար սոցցանցը հաշվի կառնի.
- Խմբագրումից հետո կոնտենտի կառուցվածքի, ժամանակի, հաջորդականության եւ կազմի Էական փոփոխությունները:
- Ձայնա- եւ տեսատեղեկավտության հավելումը: Մասնավորապես վերադիր կադրերը, ձայնը կամ փոփոխված ենթագրերը:
- Մոդելավորված կամ մոգոնված ֆայլերն իրական մարդու պատկերով:
«Մենք գիտենք, որ որոշ թվիթներ բովանդակում են փոփոխված լուսանկարներ կամ տեսագրություններ, որոնք կարող են վնաս պատճառել մարդկանց: Այսօր մենք մտցնում ենք նոր կանոն եւ ցուցիչ, որը կնշի դրանք եւ մարդկանց պարզաբանում կտա այդ թվիթի վերաբերյալ»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Այդպիսի կոնտենտը Twitter-ը կսկսի մակնշել մարտի 5-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: