Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը փոխել Է ուժերի հաշվեկշիռը եվրահանրակցությունում՝ ուժեղացնելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազդեցությունը եւ Լոնդոնի մերձավոր դաշնակիցներին զրկելով նախկին քաղաքական կշռից այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններն ընդունելիս կամ արգելափակելիս: Այս գնահատմամբ փետրվարի 6-ին հանդես Է եկել Financial Times թերթը:
«Այնպիսի երկրներ, ինչպես, օրինակ, Նիդեռլանդները, սովորել են թաքնվել Մեծ Բրիտանիայի թիկունքում՝ հույս ունենալով, որ նա բարձրաձայն կներկայացնի Հոլանդիայի շահերը: Ավելի լավ կլիներ, եթե եւս մեկ անդամ-պետություն սպառնար վետոյով»,-հրատարակության հետ զրույցում ասել Է Եվրոպական բերեփոխումների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ագաթա Գոստինսկա-Յակուբովսկան: Հրատարակությունը, վկայակոչելով մի աղբյուր, նշում Է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Դանիան, Ավստրալիան եւ Նիդեռլանդները, Brexit-ի ֆոնին միավորել են ջանքերը, որպեսզի Բրյուսելից պահանջեն չուռճացնել ԵՄ-ի բյուջեն:
«Հենց դրանով Էինք մենք հիմնականում զբաղվում վերջին երեք տարիներին. զրուցում Էինք մյուս 26 երկրների հետ եւ պարզում, թե մենք որտեղ կարող ենք ունենալ համանման հայացքներ»,-ասել Է դիվանագիտական աղբյուրը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի պետություններն իրենց հերթին հատկապես անհանգստացած են այն բանից, որ Brexit-ը կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման մեղմացման: Ֆրանսիան այնպիսի երկրների աջակցությամբ, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Իտալիան, ձգտում Է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, ընդգծում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: