Շոտլանդիայից 38-ամյա Ռոբերտ Ալլենը հիվանդանոց է տեղափոխվել անհաջող ինքնասպանության փորձից հետո: Այդ ժամանակ պարզվել է, որ նրա մոտ նախնական փուլերում լյարդի քաղցկեղ է: Վաղ ախտորոշումը փրկել է նրա կյանքը:
Daily Mirror-ի հաղորդմամբ՝ Ռոբերտը բողոքել է հոգնածությունից եւ չի կարողացել ուժ գտնել 4 տարեկան որդուն դաստիարակելու համար:
«Ես ուժ չունեի որդուս հետ խաղալու համար: Ես մշտապես հետաձգում էի խաղերը, եւ այդ պատճառով գլխումս մի միտք էր ծագում, որ ես վատ հայր եմ»,- պատմել է նա:
Դրա պատճառով 2019-ին հունվարի 29-ին տղամարդը փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա կինը ժամանակին փրկել է նրա կյանքը: Հաջորդ օրը նա ամուսնուն տարել է հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է լյարդի ուռուցք մոտ 6 սմ չափով:
2019-ի ապրիլին բժիշկները հաջողությամբ հեռացրել են ուռուցքը:
«Իմ հոգեկան խանգարումը շատ ավելի վտանգավոր էր, քան քաղցկեղը: Կարծում եմ, որ քաղցկեղը ստիպեց ինձ լիովին փոխվել: Այժմ ես ինձ նվիրում եմ իմ ընտանիքին»,- ասել է Ռոբերտը:
Նա վստահ է, որ ինքնասպանության փորձը փրկել է նրա կյանքն ու նոր կյանք սկսելու շանս տվել: