Ինչպիսի՞ մեղեդի է ավելի շատ համապատասխանում զարթուցիչին
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ մեղեդի է ավելի շատ համապատասխանում զարթուցիչին

Օրվա ընթացքում մարդու ինքնազգացողությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե նա ինչպես է արթնանում: Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հետեւել են մի քանի տասնյակ քնած կամավորների եւ պարզել, որ մարդիկ իրենց ավելի առույգ են զգացել եւ ավելի արագ արթնացել զարթուցիչի մելոդիկ հնչյունների ներքո:

Ստանդատ ծվծվացող ազդանշանը մարդկանց արագ է արթնացնում, սակայն ինքնազգացողության տեսակետից ավելի արդյունավետ են քաղցրալուր մեղեդիները:

Մասնագետների խոսքով՝ այս արդյունավետության հիմնական ցուցիչը իներցիայի երեւույթն է՝ քնի եւ արթնանալու միջեւ սահմանային վիճակը, որը կարող է տեւել արթնանալուց հետո մի քանի տասնյակ րոպեից մինչեւ մի քանի ժամ:

Պարզվել է, որ ո՛չ զարթուցիչի բարձրությունը, ո՛չ ազդանշանի տեւողությունը նշված պարամետրի վրա չեն ազդել: Իսկ ահա մեղեդու տեսակը մեծ ազդեցություն է ունեցել. այսպես՝ կամավորները, որոնց զարթուցիչից հնչել է հաճելի երաժշտություն, այլ ոչ թե արձակվել են բարձր ու տհաճ հնչյուններ, չափազանց հազվադեպ են ունեցել քնի երկարատեւ իներցիա կամ նրանք այդ վիճակից ավելի արագ են դուրս եկել: Գիտնականների խոսքով՝ մեղեդին որքան մելոդիկ է եղել, այնքան այդ վիճակը քիչ արտահայտված էր:

news.am