Fabiosa.ru-ն ներկայացրել է 4 մթերք, որոնք բացասական ազդեցություն են ունենում անոթների վրա:
Շաքար: Շաքարն իսկապես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, որոշիչ դերակատարում ունենում շաքարային դիաբետի զարգացման հարցում, վատացնում արյունատար անոթների աշխատանքը:
Հետևեք առողջ սննդակարգի կանոններին՝ նվազագույնի հասցնելով շաքարի օգտագործումը: Ուշադրություն դարձրեք մթերքին և ըմպելիքին, որոնց բաղադրության մեջ մեծ քանակով շաքար է ներառված: Նախապատվություն տվեք մրգերին:
Տրանսճարպեր: Ճարպերը սովարաբար դասվում են երկու խմբի՝ «լավ» և «վատ»: Տրանսճարպերը դասվում են վատերի շարքին, քանի որ հանգեցնում են ոչ միայն ճարպակալման, այլև բացասական ազդեցություն են ունենում արյունատար անոթների վրա՝ բարձրացնելով խոլեստերինի մակարդակը:
Աղ: Մեր օրերում դժվար է հասկանալ՝ որքան աղ ենք օգտագործում օրվա ընթացքում. աղ պարունակում են նաև մթերքներ, որոնցում առաջին հայացքից դրա պարունակությունը քիչ է: Նատրիումի մեծ քանակն օրգանիզմում հանգեցնում է հեղուկի կուտակման, ճնշման բարձրացման, կարող է նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրների պատճառ դառնալ:
Նիտրատներ: Սրանք զգալիորեն մեծացնում են աթերոսկլերոզի առաջացման վտանգը:
Սիրտ-անոթային համակարգի առողջությանը չվնասելու համար հետևեք առողջ սննդակարգի կանոններին: Սննդակարգ ներառեք սև շոկոլադ, սխտոր, նարինջ, ընդեղեն, ձիթապտղի յուղ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը