
Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Քեյթ Բլանշետը և Ռունի Մարան նկարահանվելու են Գիլիերմո դել Տորոյի նոր՝ «Մղձավանջների պողոտա» ֆիլմում: Դերասանուհիների համար սա առաջին համատեղ նախագիծը չէ: Ավելի վաղ Ք. Բլանշեթն ու Ռ. Մարան միասին խաղացել են Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմում:
Դել Տորոյի նոր ֆիլմում կնկարահանվեն նաև Բրեդլի Քուպերը, Ուիլեմ Դաֆոեն, Թոնի Քոլեթը:
Նոր ֆիլմը պատմում է կրկեսային խաբեբայի (Բրեդլի Քուպերի) և նրա կնոջ (Ռունի Մարա) մասին, որոնք ներգրավվում են հետաքրքիր արկածախնդրության մեջ. տղան կապվում է հոգեբույժի հետ (Քեյթ Բլանշեթ) և հարուստ հաճախորդներին խոստանում է հոգևոր սեանսներ իրենց հանգուցյալ հարազատների հետ, բայց ինչ-ինչ պատճառներով ամեն ինչ պլանի համաձայն չի գնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը