«Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որ կայացավ փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում, զերծ չմնաց զվարճալի և անսպասելի դրվագներից։
Us gearing up for the #Oscars. @tomhanks pic.twitter.com/l9bupBPB0x
— CinemaBlend (@CinemaBlend) February 10, 2020
Ամենաանսպասելին այն էր, որ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ հաղթող ֆիլմ դարձավ ոչ թե ամերիկացի, այլ հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը, որը մրցանակ ստացավ անվանակարգերից չորսում` ներառյալ գլխավոր մրցանակը: Միանգամայն կանխատեսելի էր Խոակին Ֆենիքսի հաղթանակը «Լավագույն դերասան» անվանակարգում և Ռենե Զելվեգերի հաղթանակը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
«Օսկարի» երկրորդ պլանի «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթող Բրեդ Փիթը կատակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չհաջողված իմպիչմենտի թեմայով. «Ինձ ասացին, որ ես ընդամենը 45 վայրկյան ունեմ: Դա 45 վայրկյան ավել է, քան ԱՄՆ Սենատի կողմից Ջոն Բոլտոնին տրամադրած ժամանակը», – ասաց դերասանը ՝ հավելելով, որ շատ հիասթափված է:
Billie Eilish reacts to Maya Rudolph and Kristen Wiig's impromptu musical medley #Oscars pic.twitter.com/5qe8MGMGcA
— MTV NEWS (@MTVNEWS) February 10, 2020
Խոսքն ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլտոնի մասին է, որը կարող էր կարևոր վկա լինել Թրամփի պաշտոնանկության գործում, բայց Սենատը նրան չէր հրավիրել: Փիթը հակիրճ մեկնաբանեց Թրամփի պաշտոնանկության գործընթացը, որն ավարտվել էր նախագահի արդարացմամբ:
Դերասանը նշել է, որ շատ հիասթափված է, չի կարելի անտեսել, երբ կասկածելի ձևերով հաղթելու արվեստը վեր է դասվում ճշմարիտ արժեքներից։ «Ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան»,- ավելացրեց դերասանը:
#BREAKING: Eminem just performed “Lose Yourself” at the #Oscars ??pic.twitter.com/igVkfXRY7p
— XXL Magazine (@XXL) February 10, 2020
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը նույնպես զվարճացրեց հանդիսատեսին ՝ մենամարտի հրավիրելով ծովային հետևակի զինծառայողին: Կարմիր գորգով անցնելիս` դերասանը զինծառայողներից մեկին առաջարկեց մրցել իր հետ և հրում կատարել։