Յուրաքանչյուրն ունի ուժեղ և թույլ կողմեր։ Ձեր կենդանակերպի նշանը դարձնում է ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք և պարգևատրում բնավորության գծերի որոշակի հավաքածույով։ Բայց ո՞րն է դրանցից ամենաուժեղը։
Հնարավոր է, որ դուք նույնիսկ չեք էլ կասկածում դրա մասին, մտածելով որ այդքան էլ կոմպետենտ չեք այս կամ այն ոլորտում։ Եկեք վերջապես պարզենք, թե ինչո՞վ է ուժեղ կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը։
Խոյ
Խոյի կյանքի գլխավոր նպատակն է՝ լինել առաջինը ամենուր և ամեն տեղ։ Իսկ ինչպես հայտնի է, դրա համար հարկավոր է համառություն և տղամարդկություն։ Այս նշանի մարդիկ հաճախ ռիսկի են դիմում, չիմանալով, թե ինչ է իրենց սպասում, սակայն հստակ տեսնելով նպատակը և վերջին հաշվով հասնում են դրան։ Հենց այդ հուսահատ խիզախությունը կարող է Խոյին տանել հեռու։
Ցուլ
Ցլերը շատ են կախված նյութական բարիքներից և հաճախ մոռանում են մնացած ամեն ինչի մասին ի օգուտ իրենց նյութական նպատակների, ինչն էլ խանգարում է մարդկանց տեսնել նրանց ներքին աշխարհը։ Իսկ այդ նշանը միշտ կգա օգնության նրանց, ով դրա կարիքն ունի։ Նա վստահելի է և հոգատար, ինչը բնութագրում է նրան, որպես բացառիկ ընկեր։
Երկվորյակ
Երկվորյակների բնավորության ուժեղ գիծն է՝ ահռելի էնտուզիազմը։ Այս նշանը չափազանց շփվող է և բառացիորեն ծաղկում է իրեն հոգեհարազատ մարդկանց շրջապատում։ Նա այն ընկերն է, ով անհրաժեշտ պահին կլիցքավորի ձեզ էներգիայով և դրական լիցքերով։
Խեցգետին
Խեցգետինները շատ էմոցիոնալ են, բայց շատ քչերը գիտեն, որ այդ էմոցիաները խեցգետինը փոխակերպում է ստեղծագործության։ Լինի դա վրձին և կտավ, թե թուղթ ու մատիտ՝ ինչով որ զբացվում է այս նշանը, գլուխգործոց է ստացվում։ Խեցգետինը նաև շատ է գնահատում այն մարդկանց, ովքեր աջակցում են իրեն։
Առյուծ
Ինչպես համապատասխանում է արևի կողմից ղեկավարվող նշանին, առյուծը կրում է իր մեջ էներգիայի հզոր լիցքեր։ Օրվա ընթացքում նա հերիք չէ կկատարի բոլոր գործերը, ներառյալ հավելյալները, դեռ մի բան էլ նրա մոտ ուժեր կմնան ընկերների հետ երեկոյան հանգստի համար։ Մնում է հուսալ, որ առյուծը նաև կարող է կիսվել այդ էներգիայով։
Կույս
Կույսը չափազանց խելացի է և աբսուրդի աստիճանի չափազանց ուշադիր դետալների հանդեպ։ նա բացարձակ պերֆեկցիոնիստ է, շատ է սիրում ստանալ նոր գիտելիքներ և ամեն ինչ ըմբռնում է միանգամից։ Նաև, կույսերը հրաշալի դաստիարակ են և միշտ պատրաստ են օգնել ձեզ կատարելագործվել։
Կշեռք
Կշեռքը անհավանական ռոմանտիկ և սիրառատ կենդանակերպի նշան է։ Նա սիրահարված է ոչ միայն իր երկրորդ կեսին կամ զուգընկերոջը, այլ նաև հենց սիրո մտքին։ Կարելի է ասել, որ կշեռքների հետ ձեր մեղրամիսը երբեք չի վերջանա։
Կարիճ
Կարիճները շատ ամբիցիոզ են։ Նրանք որոշակի դիրքի հասնելու համար՝ պատրաստ են ամեն ինչի։ Այս նշանը չափազանց աշխատասեր է և հաճախ ետ է մղում անձնական կյանքը ի օգուտ կարիերայի։ Բացի դրանից նա շատ գաղտնապահ է և հակված է կյանքի հանդեպ մռայլ հայացքների։
Աղեղնավոր
Աղեղնավորը չափազանց առատաձեռն և մեծահոգի նշան է։ Նա միշտ կլինի նրանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն։ Կարող է դիմավորել ձեզ վաղ առավոտյան կայարանում, կամ գալ ուշ գիշերին, եթե ձեզ պետք է անհապաղ ինչ-որ մեկի հետ խոսել։ Սակայն պետք չէ դրանից օգտվել, այլապես կարող եք նրան կորցնել։ Հեռանում է նա նույնպես շատ թեթև և արագ։
Այծեղջյուր
Ինչպես և կարիճները՝ Այծեղջյուրները շատ ամբիցիոզ են։ Եթե Այծեղջյուրը իր առաջ նպատակ է դնում՝ նույնիսկ չկասկածեք, որ կհասնի դրան յուրաքանչյուր գնով։ Բայց ցավոք, այդ ձգտումը՝ ամեն տեղ հաղթել, վերածում է Այծեղջյուրի կյանքը մրցավազքի, քանի որ հասնելով մի բարձրունքի, անմիջապես թիրախավորում է հաջորդը։
Ջրհոս
Ջրհոսները շատ բարեհամբույր են և հմայիչ, ինչով էլ գրավում են մարդկանց։ Այդ պատճառով նրանց միայնության մեջ տեսնելը՝ գործնականում անհնար է։ Հանդիպելով Ջրհոսին, յուրաքանչյուրն ուզում է, որ այդ մարդը մնա իր կյանքում։ Շրջապատողները նշում են, որ այս մարդիկ իրականում շատ բարեսիրտ են, հասկացող և հաճելի շփման մեջ։
Ձկներ
Ձկների ամենաուժեղ բնավորության գիծը՝ նրանց զգացմունքայնությունն է, որը որոշ մարդիկ չգիտես թե ինչու ընկալում են որպես թուլություն, նույնիսկ թուլամորթություն։ Բայց դա բոլորովին այդպես չէ, չէ՞ որ Ձկները շատ քնքուշ, սիրող և բարեսիրտ են։ Նրանց հետ դուք ձեզ կզգաք սիրված և պետքական, քանի որ այս նշանը միշտ կլսի և կքննարկի այն, ինչը ձեզ հուզում է։