Instagram-ը սկսել է փորձարկել նոր միջոցներ՝ գումար վաստակելու այն քոնթենթից, որով կիսվում եք IGTV-ում։ Վաղուց էր սպասվում, որ Instagram-ը կդառնա YouTube-ի կարևոր մրցակիցը։
Jane Manchun Wong-ը կիսվել է screenshot-ով, նշելով, որ դուք կարող եք գումար վաստակել՝ կարճ գովազդներ տեղադրելով ձեր IGTV տեսանյութերում։
Instagram-ի խոսնակը հաստատել է, որ իրենք շարունակում են փորձարկել այս հնարավորությունը, սակայն դեռևս չեն կարող ներկայացնել ավելի շատ մանրամասներ այդ մասին։