Ռուսական մթերային ընկերությունը որոշել է օգտվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւայի ժողովրդականությունից եւ պատրաստվում է թողարկել Larisa ապրանքային նշանը: 60-ամյա դերասանուհու պատկերը կզարդարի «Ռեգիոնալ սննդամթերք» ընկերության արտադրանքը։
Այս ապրանքանիշի ներքո արտադրվելու է օճառ, օծանելիք, մարմնի խնամքի միջոցներ, շամպուններ, տարբեր սննդամթերք, այդ թվում՝ բրնձով եւ լապշայով ուտեստներ, պիցցա, կարկանդակներ, պոպկորն, սոուսներ, չիզբուրգերներ, ինչպես նաեւ ամենահնարավոր խմիչքները․ այդ թվում՝ ալկոհոլային․․․
Գուզեեւան հրաժարվել է մեկնաբանել իր պատկերով ապրանքանիշի գրանցումը։
«Ես ձեզ չեմ ճանաչում, ես անծանոթների հետ չեմ խոսում»,- «Մոսկվա» գործակալությանը հայտարարել է դերասանուհին: