Կոլորադոյի համալսարանում կարելի է կանեփի հարցերով մագիստրոսի աստիճան ստանալ
Advertisement 1000 x 90

Կոլորադոյի համալսարանում կարելի է կանեփի հարցերով մագիստրոսի աստիճան ստանալ

Կոլորադո-Պուեբլոյի պետական համալսարանը, ծրագրի համար նահանգի հավանությունը ստանալով, կանեփի հարցերով ակադեմիական աստիճան է առաջարկում, հայտնում է USA.one-ը։

Ինչպես հայտնում է The Denver Post-ը, «Կանեփ, կենսաբանություն եւ քիմիա» դասընթացը հասանելի կլինի ուսանողների համար, որոնք ուզում են այս աշնանից սկսած ուսումնասիրել կանեփի արտադրության մեջ անհրաժեշտ գիտությունը։ Ծրագիրը նկարագրվում է որպես կենսաբանության եւ քիմիայի ոլորտում կրկնակի մասնագիտություն, իսկ համալսարանում կա լաբորատորիա, որը արդյունաբերական հաշիշ աճեցնելու թույլտվություն ունի, որպեսզի ուսանողները կարողանան աշխատել բույսերից ստացված կանաբիդիոլի (CBD) հետ։ Ծրագրի մեկնարկի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ կանեփի արտադրությունը վերելք է ապրում, իսկ օրինականացումն ընդլայնում է մարիխուանայի հասանելիությունը ողջ երկրում։

Դասընթացի ժամանակ հատուկ ուշադրությաուն կդարձվի կանեփի եւ այլ բույսերի գենետիկայի ուսումնասիրմանը՝ ի լրումն նեյրոկենսաբանության, բիոքիմիայի, ինչպես նաեւ վերլուծական քիմիայի դասընթացների։ Համալսարանի ներկայացուցիչները սպասում են ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրության։ 2014-ից 21 տարեկանից բարձր տարիք ունեցողներին Կոլորադոյում թույլատրվում է օգտագործել կանեփը հանգստանալու նպատակով, ինչը նահանգին այդ առումով առաջինն է դարձնում ԱՄՆ-ում։ 2019թ․ դրությամբ նահանգը ավելի քան միլիարդ դոլար եկամուտ է ստացել մարիխուանայի առեւտրից, եւ այդ եկամուտը ուղղվել է պետական ծառայություններին։

news.am