
Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկային էր երկրպագուների համար. հայտնի դիմահարդարի երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ իրենց կուռքը հանդիպել է երկրորդ կեսին։ Ավետիսյանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր կլորaցած որովայնը, իսկ այսօր Instagram-ում տեղադրել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը։ «Մեր առաջին լուսանկարը։ Դե ինչ, սկսե՞նք «Էստրասենսների պայքար» խորագիրը։ Տղա, թե աղջիկ։ Այնտեղ ոչինչ չի երեւում»,- գրել է Ավետիսյանը։