1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում: Այդ մասին հայտնել Է ozarksfirst.com.-ը:
Ավելի վաղ գործիքը հավաքորդի Էր վաճառվել 1,7 միլիոն դոլարով: Դա ամենաբարձր գինն Էր, որ երբեւիցե վճարվել Է նավից արտեֆակտի համար:
Այժմ դրա տերը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը, թույլ Է տվել, որ ջութակը ոչ երկար ժամանակով թանգարանի ցուցադրանքի մաս դառնա:
«Դա ամենանշանավոր առարկան Է: Այդ գործիքով Ուոլես Հարթլին՝ երաժիշտը եւ նվագախմբի ղեկավարը, նվագել Է, երբ նավը խորտակվում Էր»,-մեկնաբանել Է ընկերության տնօրեն Էնդրյու Օլդրիջը:
Սկզբնապես ջութակը Ուոլես Հարթլիին նվիրել Է նրա հարսնացուն: Նա գործիքը վերցրել Էր «Տիտանիկ»-ի առաջին նավարկությանը: Լողացող սառցալեռին նավի ողբերգական բախումից հետո երաժիշտների խումբը մինչեւ վերջին պահը նվագել Է ուղեւորների համար (այդ տեսարանը վերստեղծված Է Ջեյմս Քեմերոնի համանուն ֆիլմում):
Ցավոք, Հարթլին չկարողացավ փրկվել: Նրան հայտնաբերեցին երկու շաբաթ անց: Նրա մարմնին կապված Էր ջութակը, որը հանձնեցին զոհված երաժշտի հարսնացուին: Վերջինս գործիքը նվիրաբերել Է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությանը:
Բացառիկ ցուցանմուշը հնարավոր կլինի դիտել մինչեւ հունիսի 15-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: