Նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա Օսկար 92-րդ մրցանակաբաշխությունը գրանցել է ամենացածր դիտումները: 23,6 միլիոն դիտում՝ 6 միլիոնով քիչ 2019 թվականի համեմատությամբ:
Այս ցուցանիշն Օսկարի պատմության մեջ ամենացածրն է: Հեռուստատդիտողների շրջանակում Օսկարի արարողությունը նույնպես իջեցրել է իր վարկանիշը՝ ստանալով 5,3 նիշը, մինչդեռ 2019 թվականի Օսկարն արժանացել է հեռուստադիտողների կողմից 7,7 գնահատականին:
Իհարկե, մյուս՝ ոչ պակաս կարևոր մրցանակաբաշխությունների կողքին՝ ինչպիսիք են Գրեմմին, Ոսկե գլոբուսը, Օսկարն առաջատարների դիրքում է, քանի որ Գրեմմին հավաքել էր 5 միլիոն դիտում, իսկ Ոսկե գլոբուսը՝ 5,3:
Սակայն այս ցածր վարկանիշային ցուցակում միայն Օսկարը չէ, որ հայտնվել է: Մասնագետների կարծիքով հեռուստադիտողները փոխել են իրենց սովորությունն ու հետաքրքրությունը մրցանակաբաշխությունների նկատմամբ, քանի որ ցածր դիտումներ են գրանցվել նաև Էմմի մրցանակաբաշխության ժամանակը: