YouTube-ում հրապարակվել Է Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը:
Գործողությունը տեղի Է ունենում 1950-ական թվականներին մտացածին քաղաքում: Ամերիկյան թերթի ֆրանսիական բաժնի լրագրողները որոշում են թողարկել իրենց հանդեսը:
Ռեժիսորը, որը գրել Է նաեւ սցենարը, ինչպես միշտ, հավաքել Է աստղային դերասանական կազմ: Ֆիլմում նկարահանվել են Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը, Բենիսիո դել Տորոն, Էդրիան Բրոուդին, Թիմոթի Շալամեն, Օուեն Ուիլսոնը եւ շատ ուրիշներ: Սպասվում Է, որ կինոնկարի պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում: Այդ տարի այն կանցկացվի մայիսի 12-ից 23-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ կինոթատրոններում «Ֆրանսիացի դիսպետչերը» կհայտնվի հուլիսի 24-ին: Ուես Անդերսոնը հայտնի Է այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (2014 թ.), «Լիալուսնի թագավորությունը» (2012 թ.), «Ջրային կյանք» (2004 թ.), «Թենենբաումների ընտանիքը» (2001 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: