
Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել Է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել Է Instagram-ի իր Էջում:
Գրաֆիտիում պատկերված Է ճեղապարսատիկ արձակող աղջիկ: Նրա վերեւում արձակման հետագծով սալյուտ Է կամ պայթյուն հիշեցնող վառ կարմիր բիծ:
Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ այն կատարված Է պլաստիկե ծաղիկներով եւ տերեւներով: Բենքսիի գործերը, որն իր ստեղծագործությամբ արծարծում Է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երեսպաշտության հարցեր, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում Է գաղտնի պահել իր ինքնությունը. ոչ մեկին, բացի նրա ամենամերձավոր օգնականներից, հայտնի չԷ, թե նա ինչ տեսք ունի եւ թե իրականում ինչ Է նրա անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://www.instagram.com/p/B8hsVKOHd5P/?utm_source=ig_embed