Ծխախոտի, մասնավորապես՝ սնյուսի օգտագործումը մեծացնում է բերանի խոռոչի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի եւ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բարձր ռիսկային խմբում են դեռահասները, որոնց սիգարներ չեն վաճառում՝ պնդում են Ռոսպոտրեբնադզորի փորձագետները:
RG-ի հաղորդմամբ՝ սնյուսի օգտագործումը կարող է հանգեցնել նաեւ պարադոնտոզի, տախիկարդիայի եւ հիպերտոնիայի:
Մասնագետների խոսքով՝ դրա օգտագործման ժամանակ օրգանիզմ են ներթափանցում 10 անգամ ավելի շատ նիկոտին, քան սովորական սիգարի օգտագործման ժամանակ: Ամենաթունդ սիգար կա 1,5 մգ նիկոտին, այն դեպքում, երբ սնյուսը պարունակում է 22 մգ նիկոտին: Սնյուսից հրաժարվելն ավելի դժվար է: