21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերը՝ ըստ Empire կինոամսագրի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերը՝ ըստ Empire կինոամսագրի

«Ինտերստելարը» զբաղեցնում է 20-րդ տեղը, «Ջոկերը» 39-րդն է, իսկ «Մեկ անգամ Հոլիվուդումը»  ընդամենը 73-րդն է:

Empire կինոամսագիրը կազմել է XXI դարի 100 մեծագույն ֆիլմերի ցուցակը: Այն իր մեջ ներառում էր 2000 թվականից ի վեր թողարկված ամենանշանավոր կինոնկարները: Վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով  քննադատների և կայքի օգտագործողների կարծիքը, ովքեր նշել են իրենց ֆավորիտներին։

Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

XXI դարի լավագույն 10 ֆիլմերը

  1. «Թարգմանության դժվարություններ» (2003 թվական)
    «Трудности перевода»

Մելոդրամա՝ մեծահասակ տղամարդու և երիտասարդ աղջկա հարաբերությունների մասին, որը նրանց համար անծանոթ Ճապոնիայում էր: Հիմնական դերերը խաղացել են Բիլ Մյուրեյը և Սքարլեթ Յոհանսոնը:

9. «Ֆավրի լաբիրինթոսը» (2006 թվական)
«Лабиринт Фавна»

Գիլերմո դել Տորոյի ֆանտաստիկ դրաման, որը հիմնված է Արթուր Մայխենի ստեղծագործությունների վրա: Սա հին լքված լաբիրինթոս հայտնագործող փոքրիկ աղջկա պատմությունն է:

8. «Հեռու» (2017 թվական)
«Прочь»

Դետեկտիվ թրիլլեր, որի սյուժեն կառուցված է ծնողների հետ հանդիպման շուրջ: Երիտասարդ լուսանկարիչը գնում է իր ընկերուհու ընտանիքի տուն, ինչը նրա համար իսկական ծուղակ է դառնում։

7. «Վրիժառուները․անվերջության պատերազմ» (2018 թվական)
«Мстители: Война бесконечности» 

Սուպերհերոսական կինոնկար՝ Տիտան Թանոսի առաջին անգամ երկիր ժամանելու մասին: Նրա նպատակն է հավաքել անվերջության բոլոր քարերը, որոնք թույլ են տալիս փոխել իրականությունը մատի սեղմումով: Միայն վրիժառուները կարող են կանգնեցնել նրան:

6. «Սոցիալական ցանց» (2010 թվական)
«Социальная сеть»

Կենսագրական դրամա Facebook սոցիալական ցանցի ստեղծման մասին։ Իրադարձություն, որն ընդմիշտ փոխեց Հարվարդի համալսարանում սովորող համակուրսեցիների կյանքը:

5. «Լուսնի լույս» (2016 թվական)
«Лунный свет»

Աֆրոամերիկացու պատմություն, որն իր ամբողջ կյանքի ընթացքում անցնում է իր միասեռականության գիտակցմամբ և իր տեղն է որոնում աշխարհում:

Կինոկարը գլխավորում է տասնամյակի լավագույն ֆիլմերի ցանկը, ըստ IndieWire-ի քննադատների:

4. «Սկիզբը» (2010 թվական)
«Начало»

Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Ֆիլմում այս տեխնիկան թույլ է տալիս տեղեկատվություն քաղել այլ մարդկանց մտքից և ներկայացնել նոր գաղափարներ:

3. «Խավարի ասպետը» (2008 թվական)
«Тёмный рыцарь»

Բաթմանի եռերգության երկրորդ մասը, որը նկարահանել է Քրիստոֆեր Նոլանը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քրիստիան Բեյլը և Հիթ Լեդջերը, որոնք խաղում էին Բեթմանի և Ջոկերի կերպարներում:

2. «Մատանիների գտիրակալ․մատանու եղբայրությունը» (2001 թվական)
«Властелин колец: Братство Кольца»

Փիթեր Ջեքսոնի տրիլոգիայի առաջին մասը՝ Տոլկինի վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում է ամենակարողության կախարդական օղակի մասին, որը, հազարավոր տարիներ անց, կրկին սպառնում է Միջերկրին։

1. «Խելագար Մաքս․զայրույթի ճանապարհը» (2015 թվական)
«Безумный Макс: Дорога ярости»

Գործողությունները իրականցվել են պոստապոկալիպտիկական ապագայում՝ քաղաքակրթության անկումից հետո։ Ֆիլմում հերոսները փորձում են ջրատար ֊բեռնատարով կտրել անցնել անապատը և հասնել մինչև «Առասպելական Կանաչ Աշխարհ», որը գտնվում է արևելքում։

Ֆիլմը առաջին տեղն է գրավել տասնամյակի լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկում`ըստ Rotten Tom tom-ի:

Սիրարփի Աղաբաբյան