Օրերս հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը դարձել է 46 տարեկան։ Տոնի առիթով նրան շնորհավորել են սիրելի կինն ու գործընկերները։ Ինչպես միշտ, Ժաննա Լեւինան շատ յուրօրինակ կերպով է արել դա. հումորիստի կինը սիրելիի համար տոլմա է պատրաստել։ Միայն թե, քաղցր տոլմա։
https://www.instagram.com/p/B8qsWdFH3Sd/?utm_source=ig_embed
«Հայտնի աֆորիզմն ասում է. «Տղամարդու սիրտ տանող ճանապարհ անցնում է նրա նրա ստամոքսով»։ Այդ պատճառով Գարիկի ծննդյան օրվա անակնկալը նախատեսված է ուտելու համար։ Իմ ծննդյան օրը գարնանն է։ Հույս ունեմ՝ նվերի ընտրության ընթացքում Գարիկը եւս կհիշի հայտնի աֆորիզմը. «Աղջիկների լավագույն ընկերուհիներն ադամանդներն են»»,- գրել է Ժաննան։

Գարիկի կողմից հնարավոր կատակներից խուսափելու համար Լեւինան ընդգծել է, որ նկատի ունի իսկական ադամանդները։







