
Չնայած այն փաստին, որ այս տարի կլրանա Instagram-ի գործունեության 10 ամյակը, այն դեռևս չունի iPad հավելված։ Instagram-ի օգտատերերը երկար ժամանակ է ինչ պնդում են, որ iPad հավելվածն իսկապես անհրաժեշտ է, և որ այն թույլ կտա օգտատերերին՝ տեսնել նկարներն ավելի մեծ և գեղեցիկ էկրանին։
Ըստ Instagram CEO Adam Mosseri-ի, կազմակերպությունը կցանկանար ստեղծել iPad հավելված, սակայն այժմ այն չունի բավարար ռեսուրսներ ՝ հավելված ստեղծելու Apple-ի թաբլեթի համար։
https://twitter.com/chriswelch/status/1228535504460750851?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1228536808495075328&ref_url=https%3A%2F%2Fwww.romarketing.am%2Finstagram%2Finstagram-news-10%2F
Իհարկե բոլորի համար մի փոքր անհասկանալի է մնում այն փաստը, որ Instagram-ը, պատկանելով ամենահարուստ սոցիալական ցանցին՝ Facebook-ին, չի կարողանում հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ ստեղծելու iPad app, սակայն այնուամենայնիվ մոտակա ժամանակներս կարիք չկա սպասել iPad հավելվածին։