
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը, իր բաժանորդներին ներկայացրել Է բաց լուսանկար՝ առանց ներքնազգեստի: Լուսանկարը հայտնվել Է աղջկա Instagram-օգտահաշվում: Լուսանկարում 18-ամյա Գերբերը լոգարանում կիսով չափ շրջված կանգնած Է հայելու առջեւ՝ կուրծքը ծածկելով ձախ ձեռքով: Նրա վրա միայն գորշ գույնի մարզական անդրավարտիք Է: Այս կերպ Գերբերը երկրպագուներին ցուցադրել Է իր մի քանի դաջվածքները, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն արել Է բրիտանացի վիզաժիստուհի Նաոկո Սինցուն, եւ խոնավ մազերի Էֆեկտով սանրվածքը, որի հեղինակը Աննա Քոֆոնեն Է: