«Մուլան»-ի Էկրանավորումը դարձել Է դասական մուլտֆիլմերի դիսնեյյան ռեմեյքներից առաջինը, որը 13+ վարկանիշն Է ստացել ճակատամարտերի տեսարանների պատճառով: Այդ մասին հայտնել Է THR-ը:
ԱՄՆ-ի կինոընկերությունների ասոցիացիան (Motion Picture Association of America) ժապավենին շնորհել Է PG-13 վարկանիշը, այսինքն՝ դրա բովանդակությունն անընդունելի Է համարվում 13-ից ցածր տարիքի երեխաների համար: Դիսնեյյան նախագծերից վերջինն այդ վարկանիշն ստացել Է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռածները հեքիաթներ չեն պատմում» (2017 թ.) ժապավենը:
Դատելով թրեյլերներից՝ չինական լեգենդի նոր տարբերակն այն աղջկա մասին, որը զինվորագրվում Է զառամյալ հոր փոխարեն, մոտ Է պատերազմական թեմայով Էպիկական ֆանտազիային, ինչպես որ օրիգինալ մուլտֆիլմերի մեծամասնությունը:
Վերջին տարիների փորձը ցույց Է տալիս, որ 13+ կինոնկարները հաճախ ժողովրդականություն են վայելում նաեւ ընտանեկան լսարանի շրջանում: Նույն վարկանիշն ունեն Հարրի Փոթերի մասին ֆիլմերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: