Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյանը) Instagram–ի իր էջում հրապարակել է այն մթերատեսակների ցանկը, որոնք արագացնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։
«Գիտե՞ք, որ մթերքի տեսակներ կան, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից` մսամթերք (երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն), որոնց մեջ մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան, զտած շաքար (այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն), զտած ձեթ, սնդիկ պարունակող ծովամթերք, մարգարին, եգիպտացորենից պատրաստված մթերատեսակներ՝ պոպկորն, չիպսեր»,- գրել է Լիլիթը։
Սննդաբանի խոսքով` մթերքի նշված տեսակներն արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ օմեգա 3-ի և օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։ Ըստ Բաբասյանի` դեմքը շատ է ծերացնում էներգետիկ ըմպելիքը՝ այն դարձնելով անկենդան։
Սննդաբանի հետևորդները շնորհակալություն են հայտնել օգտակար խորհուրդների համար և վստահեցրել, որ այսուհետ հնարավորինս զերծ կմնան այդ մթերատեսակներից։