Արդեն մեկ անգամ ներկայացրել էի Սենեկայի մտքերը: Այսօր ևս, ուզում եմ համալրել գրառումներս այդ նուրբ զգացողությամբ փիլիսոփայի մտքերով:
- Աղքատ է ոչ թե նա, ով ուտելու քիչ բան ունի, այլ նա, ով ավելի շատ է ուզում ունենալ:
- Բոլորից երջանիկ է նա, ով առանց տագնապի սպասում է գալիք օրը. նա վստահ է, որ ինքն իրեն է պատկանում:
- Բոլորին հուզում է, թե որքան կապրեն, ոչ թե՝ ճշմարիտ են ապրում, թե՝ ոչ: Ընդ որում, ճշմարիտ ապրելը հասու է բոլորին, իսկ երկար ապրելը՝ ոչ բոլորին:
- Կյանքը պիեսի է նման. էական չէ տևողությունը, էական է, թե ինչպես է խաղարկվել…
- Կատարելության մասին ոչինչ պետք չէ ասել, իսկ եթե ասվում է, ապա դա այլևս կատարելություն չէ:
- Ուսուցումների ուղին երկար է, իսկ օրինակներինը՝ կարճ և հաջող:
- Արիությունը առանց խելամտության, վախկոտության հատուկ ձև է:
- Ոչինչ այնքան արժանի չէ հարգանքի, որքան դժբախտությունները հաղթահարող տղամարդու կամքը:
- Ինքնա-իշխանությունը իշխանության բարձրագույն դրսևորումն է, իսկ ստրկության գագաթնակետը՝ կրքերի գերի լինելն է:
- Ժուժկալությունը ազնիվ է, երբ ազդում է ժամանակի վրա:
- Օգտվիր իրական հաճույքներից այնպես, որ ապագան չապականվի:
- Ով բարի գործ է արել, թող լռի: Պետք է խոսի նա, ում օգնել են:
Զարմանալի մտքեր են, այդպես չէ՞:
sukhov.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը