Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված է որդու եւ ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ «02.20.2020»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ «ընտանիք», «որդի», «սեր»։
Ավելի վաղ հրապարակված կադրում Լիլուն պատառոտված ջինսե տաբատ էր կրում, խորը բացվածքով սեւ երանգր բլուզ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը դիմել է8 հետեւորդներին՝ գրելով․ «Հետաքրքիր է իմանալ հատկապես ինչն է ձեզ հետաքրքրում իմ էջում։ Չմոռանամ ասեմ, որ շատ եմ ձեզ սիրում։ Դե, իսկ հիմա սպասում եմ մեկնաբանություններին»։