Հաղորդակցությունը ցանկացած հարաբերությունների ամենակարևոր մասն է: Բայց շատ հաճախ, հատկապես՝ հարաբերությունների սկզբնական փուլերում, մենք դժվարանում ենք բառերով արտահայտել մեր զգացմունքները:
Ամենակարևոր խոստովանությունը կատարելիս տղամարդիկ հաճախ չեն կարողանում ճիշտ բառեր ընտրել և զգացմունքներն արտահայտում են գործողություններով: Cluber-ը ներկայացնում է սիրո խոստովանություն անելու 10 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու:
Սիրահարված տղամարդը ավելի երկար է համբուրվում, քանի որ, երբ Դուք գտնվում եք նրա կողքին, նա մոռանում է ամեն ինչի մասին:
Դուք զգում եք, որ միշտ գտնվում եք նրա ուշադրության կենտրոնում:
Անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեր հարաբերություններում, անկախ նրանից, թե ինչ վեճ է տեղի ունեցել, կարող եք վստահ լինել՝ հաջորդ օրը նա կժպտա Ձեզ այնպես, ինչպես նախկինում:
Նա առիթը բաց չի թողնում Ձեզ հպվելու համար:
Նա ծիծաղում է, երբ Դուք նրա կողքին եք, քանի որ Ձեզ հետ իրեն հարմարավետ է զգում:
Աչքերը հոգու հայելին են, որոնց նա ցանկանում է, որքան հնարավոր է, հաճախ նայել:
Նա ոչ միայն ուրախանում է Ձեր հաղորդագրություններից, այլև օգտագործում է բոլոր հարմար առիթները՝ Ձեզ հաղորդագրություն գրելու համար:
Նա միշտ Ձեր կողքին է, երբ նրա աջակցության կարիքն ունեք:
Ոչինչ չի կարող համեմատվել այն պայծառության հետ, որը հայտնվում է նրա դեմքին, երբ նա համբուրում է Ձեզ:
Նրա ընկերները հարգալից և հոգատար վերաբերմունք են ցուցաբերում Ձեր նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը