Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է ուրախ իրադարձություն՝ իր երեխաների՝ Մաքսի եւ Էմմայի 12-րդ տարեդարձը: Երեխաները ծնվել են արհեստական բեղմնավորման շնորհիվ, համաշխարհային աստղին հաջողվել է հղիանալ միայն 37 տարեկանում: Հանդիսության պատվին փոփ-դիվան Instagram-ում հրապարակել է զավակների լուսանկարները, որոնք արվել են տարբեր ժամանակներում։
«Դուք այսօր 12 տարեկան դարձաք, բայց միշտ կլինեք իմ երեխաները։ Շնորհավոր, ձեր ծնունդը, իմ գեղեցիկ կոկոսիկներ», – Լոպեսը հուզիչ կերպով մեկնաբանել է հրապարակումներից մեկը։
Երգչուհու երկրպագուները միացել են շնորհավորանքներին։ Երկրպագուները երեխաներին ամենայն բարիք են մաղթել, իսկ ամենակարեւորը՝ քաջ առողջություն։
Երկրվորյակները ծնվել են Ջենիֆեր Լոպեսի եւ Մարկ Էնտոնիի միությունից։ Ցավոք սրտի ամուսինների հարաբերությունները 2011թ․-ին հանգեցրին բաժանության։
style.news.am