ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի «Գրին քարտ» ստանալու նոր կարգը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի «Գրին քարտ» ստանալու նոր կարգը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 24-ից կսկսի գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության (գրին քարտ) տրամադրման նոր կարգը։

Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости-ն:

Նոր կարգը նախատեսում են պետական նպաստների ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ պահանջների խստացում:

«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա նոր օրենսդրությունը կիրառել երկուշաբթի օրվանից: Դրա համաձայն՝ մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ:

Իրավաբան.net