Հետաքրքիր դեպք. ինչո՞ւ են չխմող պացիենտուհու անալիզները ցույց տվել, թե նա ալկոհոլ է խմել
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր դեպք. ինչո՞ւ են չխմող պացիենտուհու անալիզները ցույց տվել, թե նա ալկոհոլ է խմել

Փիթսբուրգի համալսարանին կից բժշկական կենտրոնի մասնագետները պատմել են 61-ամյա պացիենտուհու պատմությունը, որը տառապել է լյարդի ցիռոզից եւ պատրաստվել է այդ օրգանի փոխպատվաստմանը: Շատ հաճախ ցիռոզի պատճառ է դառնում ալկոհոլի չարաշահումը:

Ինչպես գրում է Annals of Internal Medicine-ը, պացիենտուհու մեզի անալիզները ցույց են տվել, որ կինը սպիրտային խմիչքներ է օգտագործել, ընդ որում, մեծ քանակությամբ: Երբ նա իմացել է այդ մասին, հայտնել է, որ երբեք ոչ մի գրամ սպիրտային խմիչք չի օգտագործել:

Այդ ժամանակ որոշվել է հավելյալ հետազոտություն անցկացնել, որն էլ հաստատել է պացիենտուհու իրավացիությունը: Նա իսկապես սպիրտային խմիչքներ չի օգտագործել: Նրա մոտ ախտորոշվել է միզապարկի ֆերմենտացման համախտանիշ այն բանից հետո, երբ ալկոհոլի մետաբոլիտների ախտորոշման համար արյան անալիզները բացասական են եղել:

Այդ խանգարման հետեւանքով պացիենտը կարող է արբածություն զգալ՝ չնայած նրան, որ սպիրտային չի օգտագործել:

Այս պահին այդ խանգարումն անբուժելի է, եւ պացիենտները պետք է հրաժարվեն շաքարից ու ածխաջրերից ախտանիշները վերահսկելու համար:

med.news.am