Ո՞ր երկրներ ուղևորություններն է խորհուրդ տրվում հետաձգել COVID-19 կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։
Ավստրալացի փորձագետները կոչ են արել հրաժարվել Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Իրան, Հոնկոնգ և Իտալիա ուղևորություններից։ Իտալիան ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ կետերից է, սակայն վերջին մի քանի օրերին այդ երկրում վարակվածների թիվը աճում է, ինչը կապված է զբոսաշրջիկների հսկայական ներհոսքի հետ։ Վարակի տարածումը դադարեցնելու համար վաղաժամ դադարեցրել են Վենետիկի կառնավալը, մեկուսացրել որոշ կոմունաներ, որտեղ հիվանդության բռնկումներ են գրանցվում։
Ինչպես գրում է The Daily Mail-ը, վիրուսի շատ պոտենցիալ փոխանցողներ արդեն կարող էին հեռանալ Իտալիայից կամ մեկնել երկրի տարբեր ծայրեր։ Վարակի գաղտնի շրջանը կազմում է 14 օր, որոնց ընթացքում մարդու մոտ ախտանշաններ կարող են չառաջանալ։ Ընդ որում, նա արդեն վարակիչ է և սպառնալիք է ներկայացնում շրջապատի համար։
Մեծ մասամբ հիվանդությունն ընթանում է թեթև և չի տարբերվում սովորական մրսածությունից, եթե հիվանդացածը երիտասարդ և առողջ է։ Սակայն տարեց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար վիրուսը կարող է մահացու լինել։