Երկուհազարականների փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսն Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում պարի ընթացքում կոտրում է ոտքը։ Արտիստն անհաջող շարժում է արել, ապա, բռնելով ոտքը, ընկել է գետնին։ Երգչուհին դա բացատրել է նրանով, որ կես տարի պարով չի զբաղվել։
«Ես վեց ամսվա ընթացքում չեմ պարել, այդ պատճառով լիովին հիացած էի այդ վայրով։ Եվ այո… ես գիտեմ, որ բոբիկ եմ, այնպես որ մի ծիծաղեք, բայց ես այդպես ավելի լավ եմ ինձ պահում հատակին։ Հ. Գ. Այստեղ կարող եք լսել՝ ինչպես եմ կոտրում ոտքս, այնպես որ ներեցեք, որ դա այդքան բարձր է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սփիրսը։