Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տղամարդկանց խորհուրդ են տվել սափրվել: Նման խորհուրդ են տվել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոնի մասնագետները:
Նրանց տվյալներով՝ տարբեր մորուքների 36 տեսակներից 12-ը հարմար են պաշտպանիչ դիմակների արդյունավետ օգտագործման համար:
Գիտնականների խոսքով՝ դեմքի վրա մազածածկույթի առկայությունը նվազեցնում է վիրուսից պաշտպանվելու արդյունավետությունը 20-1000 անգամ, հաղորդում է CDC-ը:
Ավելին, եթե դեմքի վրա մազերը դուրս են գալիս դիմակի շրջանակներից, ապա պաշտպանվելու արդյունավետությունը զրոյական է: