Երիտասարդ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական ու կանացի կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է ուսը բաց, սեւ երանգի, դասական զգեստ։ Նա հավաքել է վարսերը, մեղմ շպար ընտրել՝ նախապատվություն տալով բալագույն շրթներկին։ Հրապարակմանը կից Անահիտը դիմելով իր հետեւորդներին՝ գրել է․ «Բարեւ ԳԱՐՈւՆ։ 1-ինը թե 2-րդը»։ Դերասանուհու հարցմանն ակտիվ մասնակցել են երկրպագուները, որոնք մեկնաբանություների հատվածում արտահայտել են իրենց կարծիքը։