
Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է Փարիզից։
Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ներկայացել է ոճային ու առօրյա կերպարում։ Նա կրում է հետաքրքիր պատկերով զգեստ, մուգ զուգագուլպաներ, երկարաճիտներ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է կարմիր, ոճային գլխարկը։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել է․ «Բարի լույս… սեր ու համբերություն բոլորիդ)))) Իմ ամենագնաց – ինքնագնացը այս անգամ բերեց հասցրեց ինձ #Montrmartre»։