Disney ստուդիան կարող է Ջոնի Դեպին վերադարձնել «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆրանշիզա, հայտնում է We Got This Covered պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
2018 թվականին Ջոնի Դեպի եւ նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի երկարատեւ դատական հայցերի ֆոնին Disney-ում որոշել էին Դեփին այլեւս չհրավիրել «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակության նկարահանումներին, որպեսզի «նոր կյանք ներշնչեն նախագծին»:
Ինչպես պնդում է աղբյուրը, ստուդիան, այնուամենայնիվ, ցանկանում է Դեպին նկարահանել կինոյի վեցերորդ մասում: Ենթադրվում է, որ նա երկրորդական դեր կխաղա, իսկ գլխավոր հերոսուհին կդառնա կին ծովահենը։