Համաշխարհային կինոինդուստրիան կարող Է մինչեւ հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով: Այդ մասին հայտնել Է THR-ը:
Չինաստանում փակ են բոլոր կինոթատրոնները, իսկ դրամարկղային մուտքերը Հարավային Կորայում եւ Իտալիայում զգալիորեն նվազել են: Ճապոնիայում վիրուսի պատճառով նվազել Է կինոթատրոնների հաճախելիության մակարդակը:
Այս տարի հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 23-ը, երբ Չինաստանում ավանդաբար նշում են Նոր տարին, տոմսերի վաճառքից հասույթը կազմել Է 4,2 մլն դոլար այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում կինոդահլիճները վաստակել Էին 1,76 մլրդ դոլար:
Հարավային Կորեայում՝ մեծությամբ հինգերորդ կինոշուկայում, անցած հանգստյան օրերին տոմսերի վաճառքների ծավալն 80 տոկոսով ընկել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
«Վախն զգացվում Է գրեթե ֆիզիկապես: Իրադրությունը նման Է 2009 թվականի խոզագրիպի հետ կապված պատմությանը, բայց այն ժամանակ Կորեայում եղել Է 80 հազար հիվանդ»,-ասել Է կինոթատրոնների խոշորագույն կորեական ցանցի՝ CGV-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Վերլուծաբանները կարծում են, որ ճյուղի կորուստներն ընդհանուր առմամբ կկազմեն առնվազն հինգ միլիարդ դոլար: Այդ թիվը կարող Է խիստ աճել, եթե աշխարհի մյուս շուկաներում Էլ դրամարկղային մուտքերն սկսեն նվազել:
Ըստ փորձագետների կանխատեսումների՝ դեռ մի քանի շաբաթ, իսկ ավելի շուտ նաեւ ամիսներ իրադրությունն արմատապես չի փոխվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: