Աշխարհում հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, մարտի 4-ին այցելուների համար բացվել Է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների երկյուղների պատճառով երկու օր փակ Էր մնում:
«Չորեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, Լուվրը բաց Է»,-գրված Է Twitter ցանցում թանգարանի օգտահաշվում: Լուվրն այցելուների համար չԷր բացվել մարտի 1-ին՝ աշխատակիցների խորհրդակցության պատճառով, որը նվիրված Էր կորոնավիրուսի տարածմանը: Թանգարանը փակ Էր մնացել նաեւ մարտի 2-ին՝ հիվանդության տարածման առնչությամբ աշխատակիցների անհանգստության պատճառով: Մարտի 3-ին թանգարանում սովորական հանգստյան օր Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: