Իմաստուն կնոջ կանոնները
Advertisement 1000 x 90

Իմաստուն կնոջ կանոնները

Ու՞մ կարելի է իմաստուն կին համարել, ի՞նչ մարդկային հատկանիշներ նա պետք է ունենա, որպեսզի խելացի եւ ցանկալի կին լինի իր տղամարդու համար։ Առաջարկում ենք ընթերցել կանոնների մասին, որոնք բնորոշ են այն կանանց, ովքեր գիտեն իրենց ճիշտ դրսեւորել շփման ընթացքում։

1. Սպասման զգացում. Իմաստուն կնոջ տղամարդը չի կարող ինքնուրույն հասկանալ եւ գուշակել նրա մտքերն ու ցանկությունները, ինչպես նաեւ քայլերը։

2. Նա չի ստիպում իր տղամարդուն սիրել իր բոլոր ընկերուհիներին. Եթե տղամարդը չի ցանկանում թեյ կամ սուրճ խմել կնոջ եւ նրա ընկերուհիների հետ, ուրեմն կինը երբեք չի ստիպի նրան։ Խելացի կինն իր անձնական կյանքն ունի , որտեղ նա մի քանի ժամ «ազատվում» է տղամարդուց։

3. Հաճախ գրկախառնվել. Երբեմն գրկախառնությունը կարող է ավելի մեծ իմաստ ու արժեք ունենալ, քան խոսքերն ու բառերը։ Ավելին, գրկելը ավելի մեծ հանգստացնող ազդեցություն է ունենում տղամարդու վրա, քան նրան ասելը, որ դու իրենց սիրու եւ հասկանում ես։

4. Իմաստուն կինը երբեք քնելուց առաջ «հարաբերություններ չի պարզում». Խելացի կինը քաջ գիտակցում է, որ որքան էլ հաջողակ օր են նրանք անցկացրել, ավելի կրեւոր է օրվա վերջաբանը։

5. Չի հիշում անցյալը. Բոլոր հարաբերություններում դժվարություններ լինում են։ Եթե տղամարդը սխալվել, իսկ կինը ներել է նրան, ուրեմն  խելացի կինը երբեք չի հիշեցնի այդ մասին։

6. Միասին ժամանակ անցկացնել. Խելացի կինը միշտ ժամանակ է գտնում իր սիրած տղամարդու կողքին լինելու համար։ Կնոջ համար կարեւոր չէ, նրանք սեքսով են զբաղվում, թե ծառ են տնկում. կարեւոը՝ միասին լինելն է։

7. Իմաստուն կինը չի թաքցնում իր երախտագիտությունը. Եթե տղամարդը արել է այն, ինչ կինը խնդրել է, ուրեմն հավատացեք, որ իմաստուն կինը անկեղծ շնորհակալ կլինի դրա համար եւ կխրախուսի, որ հաջորդ անգամ նա ավելին անի։ Խելացի կանայք հաճախ  են «շնորհակալություն» ասում իրենց տղամարդկանց՝ թեկուզ միայն նրանց սիրո եւ ջերմության համար։

news.am