
Թղթադրամները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը՝ զգուշացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:
Մասնագետների կարծիքով՝ վիրուսները կարող են մնալ թղթադրամների մակերեսի վրա մի քանի օր, հաղորդում է uk.finance.yahoo.com-ը:
Վիրուսի տարածումը կանխելու համար նրանք խորհուրդ են տալիս օգտագործել առանց կոնտակտային վճարման միջոցներ, իսկ թղթադրամներին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը:
Անգլիայի Բանկը եւս խոստովանել է այդ հավանականությունը:
Դեռ անցած ամիս Չինաստանի եւ Հարավային Կորեայի բանկերը թղթադրամների դեզինֆեկցիա են անցկացրել:
Այլ երկրների բանկերը սակայն դեռ չեն շտապում հետեւել նրանց օրինակին: