Կլոդ Մոնեի, Ալֆրեդ Սիսլեյի և Ալբեր Մարկեի կորած գործերը, որոնք ենթադրաբար պատկանում էին Ֆիլիպինների դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսին և նրա կնոջը՝ Իմելդային, հայտնաբերվել են Բրուքլինի մի պահեստում, հաղորդում է Artnet պորտալը:
Բազմամիլիոնանոց հավաքածուն ներառում է 50 նկար: Հավաքածուի տիրապետման իրավունքի համար պայքարում է երեք կողմ. Մարկոսի վարչակարգի շուրջ 10 հազար զոհեր, որոնց ներկայացնում է փաստաբան Ռոբերտ Սվիֆտը, Ֆիլիպինների ներկայիս կառավարությունը և Վիլմա Բաուտիստան՝ Իմելդա Մարկոսի նախկին անձնական քարտուղարը, որը պնդում է, թե հավաքածուի ստեղծագործությունները նվեր են տրվել իրեն:
175 կտավներից բաղկացած ամբողջական հավաքածուն, որի սեփականատերն ընտանեկան զույգն էր, ներառում էր Միքելանջելոյի, Բոտիչելլիի, Կանալետոյի գործեր: 1988 թվականին Իմելդա և Ֆերդինանդ Մարկոսները մեղադրվեցին ԱՄՆ-ում սեփականության և այլ ունեցվածքի թաքուցման մեջ, որը ձեռք է բերվել նրանց կողմից ապօրինի ստացված միջոցներով:
Մարկոս ամուսինների կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինները կառավարել է 1965-ից մինչև 1986 թվականը: