Բոնդիանայի 25-րդ մասի՝ «Մահանալու ժամանակը չէ», համաշխարհային պրեմիերան հետաձգել են 2020 թվականի ապրիլի 10-ից մինչեւ նոյեմբեր՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ավելի վաղ «007 գործակալի» մասին ֆիլմերի երկրպագուներն իրենց MI6-hq.com կայքում պրոդյուսերներին ուղղված հայտարարություն էին հրապարակել, որում խնդրում էին կորոնավիրուսի պատճառով Մեծ Բրիտանիայում հետաձգել նոր ֆիլմի պրեմիերան։
«MGM, Universal ստուդիաները եւ «Բոնդի» պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը եւ Բարբարա Բրոկոլին այսօր հայտարարել են, որ կինովարձույթի համաշխարհային շուկայում իրադրության մանրակրկիտ ուսումնասիրությունից եւ գնահատումից հետո «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի թողարկումը կհետաձգվի մինչեւ 2020 թվականի նոյեմբեր», – ասված է ֆիլմի Twitter-յան պաշտոնական էջում: