Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որի հասակը 169 սանտիմետր է, նիհարել է մինչև 34 կիլոգրամ: Այդ մասին, ինչպես գրում է Radar Online-ը՝ հղում անելով աստղի շրջապատի սեփական աղբյուրներին:
Ինչպես առցանց հրատարակությանը պատմել է անանուն իրազեկիչը, քաշի կորուստը կապված է այն ապրումների հետ, որ Ջոլին ունի դերասան Բրեդ Փիթի հետ ապահարզանի և իրենց ընդհանուր երեխաների նկատմամբ խնամակալություն ստանալու կապակցությամբ:
Նշվում է, որ դերասանուհին առաջներում էլ խնդիրներ է ունեցել ախորժակի հարցում, բայց ապահարզանի գործընթացի սկսվելուց ի վեր նա գրեթե դադարել է ուտել: Նոյեմբերին ավելի վաղ Radar Online-ը նաև հայտնել էր, որ Ջոլին սթրեսի պատճառով սկսել է շատ ծխել: