Համացանցում հրապարակել են «Յոթ աստիճան դեպի հավերժական երանություն» ֆիլմի նոր թեյլերը, որտեղ Թայկա Վայթիթին խաղացել Է աղանդի պարագլխի դերը: Այդ մասին հաղորդել Է NME-ն:
Ռեժիսորը եւ դերասանը, որը նկարահանվել Է «Ջոջո ճագար»-ում, այս անգամ մասնակցել Է սեւ կատակերգության, որն ԱՄՆ-ի կինոթատրոններում կցուցադրեն մարտի 6-ից: Կինոժապավենում, որի պրեմիերան կայացել Է 2018 թվականին Թրայբեքում, պատմվում Է Լոս Անջելեսից երիտասարդ զույգի մասին: Նրանց բնակարանն սկսում Է հետաքրքրել ինքնասպանների աղանդի անդամներին: «Ի՞նչ ես կարծում, ինչու՞ Է վարձավճարն այդքան ցածր,- հարցնում Է Քլերը (նրա դերը կատարում Է Քեյթ Միկուչին) իր սիրած տղային՝ Փոլին (Սեմ Հանթինգթոն): Այնուհեեւ մենք տեսնում ենք, թե ինչպես են անծանոթները ներթափանցում բնակարան եւ փորձում կյանքներին վերջ տալ լոգարանում: Ավելի ուշ երիտասարդներին բացատրում են, որ «խմբավորման անդամները» պարբերաբար «ներխուժելու են բնարական, որպեսզի ինքնապանություն գործեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: