
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։.
Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գարնանային կերպարում։ Սեւ-սպիտակ կադրերում հաղորդավարուհին կրում է բաց երանգի բլուզ, կաշվե բաճկոն։ Յանան արձակել է մազերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Երբ ժպտում ես կյանքին եւ կյանքն էլ քեզ է ժպտում», ապա հավելել է #սեր հեշթեգը։