Կանադացի երգիչ եւ երգերի հեղինակ The Weekend-ը (Էյբել Տեսֆայե) You-Tube-ում հրապարակել Է After hours կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված Է նրա համանուն ալբոմին:
Երաժիշտը թողնում Է Ջիմի Քիմելի շոուն: Բայց ժպիտը նրա դեմքից իսկույն անհետանում Է, հենց որ հայտնվում Է կուլիսների ետեւում եւ դուրս Է գալիս ստուդիայից: Նա թափառում Է Նյու Յորքի փողոցներում եւ ակնհայտորեն մտահոգված Է ինչ-որ բանով, հնչում են ալբոմից թրեքների հատվածներ:
Բազմաթիվ օգտատերեր այս աշխատանքը համեմատել են «Ջոկեր» ֆիլմի հետ:
«Շատ նման Է ստացվել Թոդ Ֆիլիպսի դրամային»,-մեկնաբանել Է @Cody Wang-ը:
«Հիշեցնում Է «Ջոկեր» ֆիլմի այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը մետրոյում սպանում Է երեք տղաների»,-նշել Է @James Frame-ը:
Սկավառակի ռելիզը կկայանա մարտի 20-ին: Առայժմ հայտնի չԷ, թե դրանում քանի կոմպոզիցիա կլինի: The Weekend-ը ներկայացրել Է միայն երեք թրեք՝ Heartless-ը, Blinding lights-ը եւ After hours-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: