«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ
Advertisement 1000 x 90

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ

Տաջիկստանում առայժմ կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել, կարանտինային գոտիներում 320 օտարերկրյա քաղաքացիներ են հսկողության տակ: Սակայն հասարակության մեջ իսկական խուճապ է։ Շատերը մեծ քանակությամբ մթերք են գնում և ամբարում, իսկ համացանցում հայտնվել է ապրանքների և սննդամթերքի իսկապես ծիծաղելի մի ցանկ, որոնք խորհուրդ է տրվում գնել ու պահել:

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ, 30 կգ աղ ու 50 կգ շաքարավազ, բրինձ, 10 կգ սխտոր, 5 լիտր սպիրտ, թթու կաղամբ` 40 կգ, 200 դիմակ, 50 հակագազ», – սա ապրանքների ոչ ամբողջական ցանկն է, որոնցով խորհուրդ է տրվում համալրվել պահեստները։ Այսքանին ավելացրած` պահածոներ և դեղեր։

Ինչպես է խուճապի մատնված քաղաքացիներին հաջողվել շուկայից տուն հասցնել 1-2 տոննա ապրանք, հավանաբար, այդպես էլ առեղծված կմնա, գրում է Sputnik Տաջիկստանը:

armeinasputnik.am