Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-ում հրապարակված կադրում երգչուհին կրում է խորը դեկոլտեով, ուսերը բաց, սեւ երանգի զգեստ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ «Կինը ոչ միայն անգնահատելի գիրք է, այլեւ խորը գիտելիքների, անցյալի եւ ապագայի միահյուսված հատվածների շտեմարան է՝ կապված ճակատագրի թելերով։ Դրանք միացնելով մենք կստանանք ներկան, եզակի ստեղծագործությունը, որը կարող է տալ սիրո զգացում, սրտի կրակ, մտքի քաոս եւ հոգու ջերմություն»: